Ճկուն կառավարում՝ հանուն համակարգային փոփոխությունների
Գաղափարների հարթակ, որտեղ նորարարությունը դառնում է համակարգային լուծումների խթան
Մեր Մասին
Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովը հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր նպաստում են հանրային կառավարման առաջընթացին՝ կիրառելով լայնամասշտաբ և մարդակենտրոն մոտեցումներ անգամ ամենաբարդ մարտահրավերների պայմաններում։ Համաժողովը մեկտեղում է պաշտոնյաների, բարեփոխումների առաջնորդների, նորարարների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ գտնելու մեկ գործնական պատասխան. ի՞նչ է անհրաժեշտ անընդհատ փոփոխվող աշխարհում տևական և իրական փոփոխությունների հասնելու համար:

Սա մեր երրորդ համաժողովն է, որին հասել ենք՝ խորապես արժևորելով տարիների ընթացքում ձևավորված վստահությունն ու գործընկերությունը: Միջոցառումն աճել է թե՛ իր ծավալներով, թե՛ հավակնություններով՝ դառնալով կարևոր հանգրվան, որն արտացոլում է Հայաստանում նորարարական էկոհամակարգի զարգացումն ու նպատակասլաց կառավարումը խթանելու մեր հավաքական ներուժը:
Հինգ հարյուրից ավելի մասնակիցների համար համաժողովը կհամադրի բովանդակային քննարկումները գործնական ուսուցման հետ։ Մենք ոգեշնչվել ենք Բեռլինի «Ստեղծարար բյուրոկրատիայի փառատոնի» գաղափարախոսությամբ, որտեղ հանրային ծառայությունը դիտարկվում է որպես ստեղծարար, կարգապահ ու պատասխանատու արվեստ:
Երևան, Հայաստան

Ամեն ինչ սկսվեց 2022-ին՝ մեր առաջին համաժողովից, երբ նշեցինք ԿԶՆ նորարարության կենտրոնի 5-ամյակը և համախմբեցինք տեղական մասնագետներին՝ բացահայտելու պետական համակարգում նորարարության առաջին քայլերը:
- Հանրային հատվածի նորարարության վաղ փուլ
- Գիտելիքների փոխանակում տեղացի մասնագետների միջև
- Կառավարման ոլորտում նորարարության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

2023-ի դեկտեմբերին կայացած մեր երկրորդ համաժողովն էլ ավելի ընդգրկուն դարձավ: Այն արձագանքում էր Հայաստանի հետպատերազմյան իրականությանը՝ քննարկումներ ծավալելով ճգնաժամերի, առաջնորդության և փոփոխությունների շուրջ։ Հենց այդ ժամանակ ստեղծվեց հանրային ոլորտի նորարարների առաջին համայնքը, ներգրավվեցին միջազգային մասնագետներ և անցկացվեցին գործնական աշխատարաններ։ Վերջիններս հանրային ծառայողներին զինեցին այնպիսի գիտելիքներով և գործիքակազմով, որոնք կարող էին հենց հաջորդ օրվանից կիրառել իրենց աշխատանքում։
- Կառավարման նորարարությունը ճգնաժամային իրավիճակներում
- Առաջնորդություն և ինստիտուցիոնալ դիմադրողականություն
- Գործնական գործիքներ և կարողությունների զարգացում
- Համայնքի կառուցում պետական հատվածի նորարարների շրջանում

Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովը շարունակում է այդ հանձնառությունը՝ առանձին նորարարական քայլերից անցնելով դեպի ճկուն կառավարում և համակարգային փոփոխություններ։
- Հարմարվողական և ներառական կառավարում
- Կենսամիջոցների փոխակերպում
- Գլոբալ համագործակցություն և համակարգային փոփոխություն
- Ստեղծագործական մոտեցումներ հանրային հատվածի մարտահրավերներին
Ինչո՞ւ է այն արդիական
Հայաստանի ապագան կախված է ոչ միայն թղթին հանձնված բարեփոխումների ծրագրերից, այլև դրանք կյանքի կոչելու մեր կարողությունից։ Վերջին տարիների փորձությունները ցույց տվեցին, որ հանրային ծառայությունները պետք է լինեն թիրախային, հուսալի և հասանելի բոլորի համար՝ հատկապես կանանց, փախստականների, երիտասարդների և գյուղաբնակների համար։
Մեր համաժողովը հարթակ է՝ ուժեղացնելու այն համայնքը, որը կարող է միասին նախագծել, փորձարկել և ներդնել ավելի արդյունավետ լուծումներ: Մենք ցանկանում ենք կառուցել այնպիսի ինստիտուտներ, որոնք հիմնված են փորձարկումների, համակարգային մտածողության և մարդակենտրոն քաղաքականության վրա՝ միաժամանակ հավատարիմ մնալով ժողովրդավարական արժեքներին:
Ոգեշնչումից մինչև իրականացում
Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովը բաց և ներառական հարթակ է, որի ձևաչափը միահյուսվում է ուսումնական միջավայրին՝ տեսական գաղափարները վերածելով գործնական քայլերի։ Այն առաջարկում է բովանդակային քննարկումների շարք՝ նվիրված նպատակասլաց կառավարմանն ու պետական ինստիտուտների վերափոխմանը։
Համաժողովի ծրագիրը բաժանված է երեք թեմատիկ հարթակների և հատուկ աշխատարանների գոտու։
Սա միջավայր է ոգեշնչման, նոր հմտությունների ձեռքբերման և համագործակցության համար՝ ուղղված նորարարությանը, ժողովրդավարությանը, ներառականությանն ու ճկուն կառավարմանը։
Կառավարման ապագան
Ինչպե՞ս ստեղծել նպատակային ու արդյունավետ ինստիտուտներ, կիրառել արհեստական բանականությունը և ներդնել կառավարման նոր մոդելներ։
Բարեկեցության փոխակերպումը
Ինչպե՞ս գործնականում ստեղծել «հոգատար» պետություն՝ բարելավելով կրթությունը, առողջապահությունն ու սոցիալական պաշտպանությունը։
Ազդեցության ֆինանսավորում
Ինչպե՞ս օգտագործել նորարարական ֆինանսական գործիքներն ու գիտությունը՝ հանուն ներառական զարգացման։
Ուսումնական լաբ
Գործնական դասընթացներ քաղաքացիական ու համայնքային ծառայողների և փորձագետների համար։
Չորս հիմնական փուլերից այն կողմ
կգործեն նաև ստեղծարար անկյուններ, ներառյալ
Ստեղծագործական տարածք
Նեթվորքինգի սրահներ
Սուրճի շուրջ զրույցներ
Մշակութային փորձառություններ
Տոնակատարություն
Արժևորելով նորարարությունը
Համաժողովի ամենասպասված պահերից մեկը լինելու է Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխությունը։ Սա ևս մեկ առիթ է՝ ճանաչելու և արժևորելու այն մարդկանց ու թիմերին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ բարելավում են պետական ծառայությունների որակը։
Համաժողովի ամենասպասված պահերից մեկը լինելու է Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխությունը
Համաժողովի մասնակիցները
Համաժողովը ողջունում է փոփոխություններ իրականացնող բազմաշերտ համայնքին.
Գործընկերներ և աջակիցներ
Մենք բաց ենք համագործակցության համար և հրավիրում ենք գործընկերներին ու հովանավորներին՝ միանալու այս կարևոր իրադարձությանը։ Մենք առաջարկում ենք փոխգործակցության տարբեր ձևաչափեր, որոնք համահունչ են ձեր կազմակերպության նպատակներին։ Գործընկերները հնարավորություն կունենան մեզ հետ միասին նախագծել թեմատիկ քննարկումներն ու իրենց ներդրումն ունենալ Ուսումնական լաբում։
Միասին մենք ստեղծում ենք մի էկոհամակարգ, որը հանձնառու է Հայաստանում զարգացնել ճկուն, ներառական և ապագային միտված կառավարում։

Միացեք նորարար քաղաքականություն մշակողների, մտածողների և հարմարվող կառավարման մասնագետների գլոբալ համայնքին՝ Հայաստանում միավորելով երկխոսությունն ու ստեղծարարությունը՝ կառուցելու ներառական, արձագանքող և 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ ինստիտուտներ։
.png)
ՄԱԶԾ Հայաստանի ԿԶՆ նորարարության լաբի մասին
Մենք աջակցում ենք հանրային կառավարման համակարգում նորարարության մշակույթի ձևավորմանը՝ նպատակ ունենալով կառուցել դիմակայուն, մարդակենտրոն և ապագային պատրաստ հասարակություն։
Գործընկերներ















































